Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները մայիսի 20-ին, ժամը 18.45-ին, գողություն կատարելու կասկածանքով, Եղեգնաձոր քաղաքի Երեւանյան խճուղուց բերման են ենթարկել 18-ամյա Արարատ Ա.-ին եւ 28-ամյա Արա Տ.-ին:

Երիտասարդները տվել են խոստովանական բացատրություններ, որ 2019թ. մայիսի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, պատուհանը հրել բացելով՝ մտել են մի ընկերության պահեստ եւ գողացել բետոնախտացուցիչ, իսկ ընկերության տարածքում կայանված զոդման ագրեգատի վրայից կտրելով գողացել են 30 մ եռակցման մալուխ: Ընկերությանը պատճառվել է մոտ 140.000 դրամի գույքային վնաս:

Արա Տ.-ն խոստովանել է նաեւ, որ 2019թ. մայիսի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, մետաղյա ճաղավանդակը կոտրելով՝ ապօրինի մտել է Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասում գտնվող չգործող խանութ եւ գողացել ալյումինե դուռ: Ընկերությանը պատճառվել է մոտ 100.000 դրամի գույքային վնաս:

Նախապատրաստվում են նյութեր: