Այսօր ԱԺ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող մասնակիցները թույլ չտվեցին թատրոնի շենքից դուրս գալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանին և Նարինե Թուխիկյանին։

Լուսինե Բադալյանն ուսանողներին կոչ արեց ճանապարհ տալ, պատճառաբանելով, որ նիստից ուշանում է։

Ի պատասխան պատագամավորի հայտարարության՝ ուսանողներից մեկն արձագանքեց․ 

«Երբ ուսանողների կարծիքը, մտահոգությունը հաշվի չի առնվում, մենք էլ հաշվի չենք առնելու ոչ մեկի գործունեությունը»։ 

Հիշեցնենք, որ այսօր Թատերական ինստիտուտի ուսանողները բոյկոտում էին բուհի ռեկտորի ընտրությունները, քանի որ Թատերականի ռեկտոր ընտրվեց Լիլիթ Արզումանյանը։