Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հաստատում է ՀՀ քաղաքացիների առկայությունը Սիենա-Ֆլորենցիա ճանապարհին ՃՏՊ-ից տուժածների մեջ։

Ինչպես տեղեկացնում է դեսպանության մամուլի ծառայությունն իր ֆեյսբուքյան էջում, դեսպանությունը մշտական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի եւ իրավասու այլ մարմինների հետ՝ Հայաստանի քաղաքացիների մասին տեղեկություն ստանալու համար։

Զբոսաշրջային ավտոբուսը ՃՏՊ-ի է ենթարկվել իտալական Սիենա քաղաքի մոտ Ֆլորենցիայի ճանապարհին։ Ավտոբուսում գտնվել է մոտ 60 զբոսաշրջիկ Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանից եւ Ղազախստանից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։