Արդեն տեղեկացրել էինք, որ Երևանի Թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողները ակցիա են իրականացնում ընդդեմ նորանշանակ ռեկտորի։ Ուսանողները՝ ովքեր ակցիային հետևում են դրսից, ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին, որ ըստ նախնական որոշման իրենց ընկերները այսօր կգիշերեն ինստիտուտում։

Ակցիայի մասնակիցները թույլ չտվեցին ներս մտնել այդտեղ սովորող մի քանի ուսանողների, ովքեր ավարտական ներկայացման փարձի էին։ Դրսում մնացած ուսանողուհին՝ ով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ դեմ է ռեկտորի ընտրությանը, սակայն ավելի կարևոր է փորձը և դիպլոմը։ Բանակցելու նպատակով ինստիտուտ ներս մտած ոստիկանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ռեկտորի հրաժարականի հարցը դեռ քննարկվում է։ Հարցին, թե արդյո՞ք իր վարած բանակցությունը հասավ նպատակին, ոստիկանը հրաժարվեց պատասխանել։ Կարելի է ենթադրել, որ այն չի հաջողվել, քանի որ ակցիան դեռ շարունակվում է։