«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը լրագրողներին ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության ցուցակը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նախ նշեց, որ «Ժառանգության» ցուցակը կրում է «Բարև Երևան» անունը, որում ընդգրկված են 64 հոգի, ընդ որում ներկայացված են նաև ներկայացուցիչներ «Հայրենիք և պատիվ», ԺՈՒԿ, ՀԱՍԿ և «Շրջադարձ» կուսակցություններից:

Հովսեփ Խուրշուդյանը հայտարարեց, որ ցուցակում ընդգրկված են գիտնականներ, մշակութային գործիչներ, լրագրողներ և քաղաքացիական ակտիվիստներ:

Ցուցակը գլխավորում է Արմեն Մարտիրոսյանը, այնուհետեւ Անահիտ Բախշյանի, Մեսրոպ Մովսիսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Գագիկ Բաղդասարյանի անուններն են:

Ցուցակի ամբողջական անունների հրապարակումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Դիմավորեք Երևանի ապագա քաղաքապետ Արմեն Մարտիրոսյանին»:

Մելանյա Մելքումյան