«Արսենալ»-ում Հենրիխ Մխիթարյանի խաղընկեր Ալեքս Իվոբիի անդրադրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակչի և նշել, որ  «Արսենալ»-ը ցանկանում է հաղթել Եվրոպայի լիգայի գավաթը հանուն Հենրիխ Մխիթարյանի:

«Ես հիասթափված եմ, որ Մխիթարյանը բաց է թողնելու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Արսենալ»-ի համար տեղ երաշխավորելու հնարավորությունը: Մենք պատրաստվում ենք պայքարել, և հույս ունեմ, կկարողանանք նվաճել տիտղոսը ոչ միայն հանուն մեզ, այլ հանուն նրա»,- ասել է նիգերացի կիսապաշտպանը:

Հիշեցնենք որ «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ դիմակայությունը կայանալու է մայիսի 29-ին Բաքովում:

Հենրիխ Մխիթարյանը թիմակիցների հետ չի մեկնի Ադրբեջան: