Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է համարում:

 

«Անթույլատրելի եմ համարում Մխիթարյանի հետ կատարվածը: Նման բաներ չպետք է տեղի ունենան ֆուտբոլիստների հետ մեր ժամանակներում: Ֆուտբոլն անհնարինն է դառնում, երբ քաղաքականությունը խառնվում է սպորտին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վենգերի խոսքերը փոխանցում է The Telegraph-ը: