«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան հերթական անգամ առաջարկել է Տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն ներառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին գրում է analitik.am-ը:
 
Տնօրենների խորհրդի կազմը կհաստատվի հունիսի 29-ին՝ բաժնետերերի տարեկան ամենամյա ժողովում։
 
Տնօրենների խորհրդի կազմի թեկնածությունների հարցը նախապես քննարկել և երաշխավորել է տնօրենների խորհրդի նշանակումների, պարգևատրումների և կորպորատիվ կառավարման կոմիտեն։
 
Նշենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից։