«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ-ում ապրիլյան պատերազմի դեպքով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հարցրինք ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին՝ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն մտահոգություն չունե՞ն, որ հանձնաժողովը պատերազմի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներ կանի։

«Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը, երեւի լուրջ չեն պատկերացնում, թե ինչ մարտահրավերների առջեւ է կանգնած Հայաստանը, ընկել են հաղթանակած քառօրյա պատերազմի դեպքում սկսել են ինչ-որ բան անել, մինչդեռ այս ընթացքում ադրբեջանցիները զբաղված են ինժեներական աշխատանքներով»։

Բաղդասարյանն ասաց, որ իրենք մտահոգվելու առիթ չունեն, իսկ «Սերժ Սարգսյանը հետեւում եւ մասնակցում է կուսակցական գործընթացներին, անհիմն հայտարարություններին ու գործողություններին էլ չի անդրադառնում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում