«Ժողովուրդ» թերթը գրում է.

Դատական համակարգից մեզ հասած տեղեկություների համաձայն' առաջիկայում դատավորների ժողով է հրավիրվելու, որտեղ չի բացառվում, որ դատավորները անվստահություն հայտնեն ԲԴԽ բոլոր անդամներին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով' դատական համակարգում խոսակցություններ կան, որ խնդիրը կամ իրենց պայքարը միայն ԲԴԽ նախագահի դեմ չի եղել, ուստի եթե խոսք է գնում դատաիրավական ոլորտը կարգավորելու մասին, ապա ԲԴԽ բոլոր անդամներն էլ պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն:

Ինչ ճակատագիր է սպասվում ԲԴԽ մյուս անդամներին' ցույց կտան զարգացող իրադարձությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում