Մայիսի 24-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին եւ ԿԽՄԿ զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում եւ ռազմաուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մակարդակի համատեղ ուսումասիրության արդյունքները, ինչպես նաեւ հետագա փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր: