ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հարց ուղղեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին.
-Ակնհայտ է, որ կարևոր խնդիր է սակագների հիմնավորվածության հարցը. ՀԱԿ-ը բողոքարկել էր 132 դրամ գազի սակագինը, արդյոք չի՞ ստացվում, որ ներմուծող ընկերությունը գերշահույթ է ստացել ընդամենը: Ինչպե՞ս կբացատրեք 2010 թվականի համեմատ գազի գնի փոփոխությունները,- հարցրեց Փաշինյանը:
Հարցին ի պատասխան Նազարյանն ասաց.
-Մեր գործառույթների շրջանակը հետևյալն է, երբ գազի գինը փոխվում է, ապա պայմանագիրը անպայման պետք է գրանցվի, իսկ եթե չկա մեզ համար գործում է այն սակագինը, որը գրանցված է 2010 թվականի ապրիլի 1-ից, ուստի նոր նախագիծ չենք ունեցել:
Պատասխանը չբավարարեց Փաշինյանին և նա ավելացրեց, որ ի վերջո պետք է լինի բացատրությւոն այդ հարցին:
Նազարյանը պատասխանեց, որ գազի գնի հիմքում գրանցված պայմանագիրն է, իսկ եթե նոր պայմանագիր չկա, ապա նոր սակագին չի կարող լինել և նշեց, որ դա արդեն իրենց գործառույթը չէ.
-Հարցը ուղղեք պատկան մարմիններին, ես էլ Ձեր նման կարող էի նույն հարցը Ձեզ տալ,- պատասխանեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը: