Մայիսի 24-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում փոստային բաժանմունքից կատարված գողության մասին հաղորում է ստացվել:
Ըստ տուժողի, մայիսի 23-ի ժամը 17.15-ից մայիսի 24-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, մուտքի դռան ճաղավանդակներից մտել են «Հայ Փոստ» ՓԲԸ-ի բաժանմունք եւ գողացել ծառայողական բջջային հեռախոս, վիճակախաղի տոմսեր, այլ իրեր եւ փող:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ գողությունը կատարել է 2007 թվականին ծնված Հրազդանի մի բնակիչ։ Մայիսի 24-ին նա ներկայացվել է բաժին եւ մանկավարժի ներկայությամբ տվել բացատրություն։
Գողոնը մասամբ հայտնաբերվել եւ վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր: