Վանաձոր-Դիլիջան ճանապարհը գտնվում է այս տարվա հիմնանորոգման ծրագրում, հետեւաբար այն ընթացիկ պահպանության ծրագրում ներառված չէ. այստեղ փոսային նորոգումներ նախատեսված չեն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունը:

Հաշվի առնելով, որ հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում էր մեկնարկել հունիսի կեսին, շինարարին առաջարկվել է որպես ժամանակավոր լուծում իրականացնել անցանելիության ապահովման աշխատանքներ՝  մինչեւ հիմնանորոգման մեկնարկը: 

Հանրապետությունում վերջին օրերին տեղացող անձրեւների պայմաններում շինարարը համապատասխան տեխնիկայի միջոցով կատարում է փոսերի տեղային չորացում: Հիմնանորոգման աշխատանքներից առաջ առկա ասֆալտբետոնե ծածկը փոխարինվելու է ամբողջովին նոր ծածկով:

Տարածաշրջանը սպասարկող ընկերությունն աշխատանքները իրականացնում է իր միջոցների հաշվին: