Երեւանում, այսօր՝ մայիսի 25-ն, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05:40-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի բնակիչ, 28-ամյա Նշան Ուստյանն իր վարած Mercedes մակնիշի 77 GQ 777 համարանիշի ավտմեքենայով, Խանջյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն եւ առաջ ընթանալով, բախվել թիվ 45 շենքի պատին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կանաչապատման բաժնի ծառայողները, որոնք մասնատել են ծառը, որից հետո ավտոմեքենան տեղափոխվել է անվտանգ վայր: