Մոսկվան միացել է «Արի պարի Քոչարի 2019» համահայկական պարային ֆլեշմոբին: Տասնյակ երիտասարդներ հավաքվել են Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցու վանական համալիրի բակում և «Վարդավառ» և «Հայասա» պարային համույթների անդամների հետ միասին կատարել են «Քոչարի» հայկական հաղթական պարը:

 

 РУСАРМИНФО-ի փոխանցմամբ՝ եկեղեցու բակում հավաքվածներին միացել է նաև Ռուսասատանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

«Արի պարի Քոչարի» ֆլեշմոբն այս տարի նվիրվում է երկու մեծանույն հայ մշակութային գործիչների՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: