«Մեր միությունը բաց է՝ մեզ մոտ նաև դիտորդներ են հայտնվել, հնարավոր է՝ կազմն ընդլայնվի: Միայն այդ դեպքում Եվրասիական Միությունը հաջողված կլինի»,- այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Россия 24» -ին տված հարցազրույցում՝ ԵԱՏՄ-ի հիմնադրման համաձայնագրի ստորագրման 5-ամյակի առթիվ։

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միության կազմը կարող է ընդլայնվել և որ ԵԱՏՄ-ի համար կարևոր է հետ չմնալ համաշխարհային օրակարգից, կյանքի բոլոր առավելություններից, 21-րդ դարում զարգացումից, արհեստական բանականության օգտագործումից և այլն: