«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների բազմաթիվ հարցերին,անդրադարձել վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներին:

Լրագրողները մասնավորապես հետաքրքրվել են՝ արդյոք ԲՀԿ-ն տեսնու՞մ է Ռոբերտ Քոչարյանի հետ գործակցության հնարավորություն, ինչին ի պատասխան Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իրենց օրակարգում նման հարց չկա, չի քննարկվել և քննարկման ենթակա չէ:

Անդրադառնալով դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ հարցին՝ ԲՀԿ նախագահը նշել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը բազմիցս հայտարարել է ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության մասին:

Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունից հետո Գագիկ Ծառուկյանը հանդիպե՞լ է ՀՀ 2-րդ նախագահի հետ կամ զանգահարե՞լ է նրան: