ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը վերջերս հաճախ է հերքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ներկայում ներդրումները դեռևս այն մակարդակի չեն, որ կցանկանայինք լիներ»՝ օրերս հայտարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Ընդ որում, նման հայտարարություն արվում է մի պարագայում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է ներդրումային բումի մասին: Ստացվում է՝ Փաշինյանի կաբինետի անդամը չի կիսում իր անմիջական ղեկավարի լավատեսությունը:

Մեկ այլ օրինակ էլ բերենք առևտրաշրջանառության ծավալների ավելացման հետ կապված: Ըստ Փաշինյանի՝ ՌԴ հետ առևտրաշրջանառությունը վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է: Մինչդեռ նախարարությունը այս հարցում ևս զգուշավոր դիրքորոշում է հայտնում՝ դիմելով թվերի, որոնք բնավ էլ չեն խոսում առևտրաշրջանառության ծավալների ավելացման մասին: Իհարկե, տարօրինակ է, որ նախարարի և վարչապետի գնահատականները տնտեսական բլոկին վերաբերվող հարցերում այդչափ տարբերվում են: Արդյո՞ք սա սաբատոժի դրսևորում է, հաշվի առնելով, որ նախարարը համակարգի հնաբնակներից է, թե՞ պարզապես նախարարը ի պաշտոնե չի կարող դիմել Փաշինյանի նախընտրած «պրիյոմին»՝ պոպուլիզմին, քանի որ աշխատում է թվերի հետ, Համաշխարհային բանկի հետ ի վերջո, և ստիպված է մնալ իրականության դաշտում՝ այդ թվում բացահայտելով տնտեսական բլոկում տիրող իրական վիճակը:

Եթե մի պահ ենթադրենք, որ տնտեսությունը բնականոն զարգանում է, ներդրումներն էլ գետի պես հոսում են Հայաստան, ապա այդ դեպքում կառավարության քայլերը էլ ավելի տարակուսելի են: Մասնավորապես, գործադիրը որոշել է զադնի դնել նոր հարկային օրենսգրքի ընդունման հարցում՝ հասկանալով՝ ինչ խնդիրների և վնասների առջև է այն կանգնեցնելու Հայաստանի տնտեսությունը: Կառավարությունը հետ է կանգնում նաև գրավատների պետտուրքի շեշտակի ավելացման ծրագրից, այս քայլի բացատրությունն էլ նույնն է: Ստացվում է՝ Տիգրան Խաչատրյանը ճիշտ էր, Փաշինյանը սխալվել է…