43-ամյա ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը Մալայա Բրոննայա թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարն է։ Այս նշանակումը շատ է ուրախացրել նրա 37-ամյա սիրելիին՝ Քենիա Սոբչակին։

Նշանակման մասին հայտնել է մշակույթի քաղաքային դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին։ Մոտական ժամանակերում Կոնստանտին Բոգոմոլովին կներկայացնեն թատերախմբին։ «Դա մեծ ծանրաբեռնվածություն է։ Մենք որոշել ենք այդ պաշտոնն առաջարկել Կոնստանտին Յուրեւիչ Բոգոմոլովին, որպեսզի նա իրականացնի թատրոնի գեղարվեստական ղեկավարումը»,- պաշտոնյայի խոսքերը փոխանցում է Cosmopolitan-ը։

Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Բոգոմոլովին նախորդած պաշտոնյան այլ աշխատանքի է անցել։ Սերգեյ Գոլոմազովը կղեկավարի  Ռիժսկի թատրոնը։ Բոգոմոլովը թատերախմբին վստահեցրել է, որ թատրոնի աշխատանքում լուրջ փոփոխություններ չեն լինի։ «Ոչ մի հեղափոխություն»,- խոստացել է գեղարվեստական ղեկավարը։

Բոգոմոլովի նշանակման մասին տեղեկությունը շատ է ուրախացրել նրա սիրելիին՝ Քսենիա Սոբչակին։ Հեռուստահաղորդավարուհին շտապել է իրադարձությանն արձագանքել սոցիալական ցանցի իր էջում։ «Այսօր շատ երջանիկ օր է»,- գրել է Քսենիան՝ հրապարակելով իր վառ լուսանկարը։

Սա Բոգոմոլովի առաջին աշխատանքն է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում։ Մինչ այդ նա համագործակցել է մի քանի թատրոնի հետ, եղել է Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնի ղեկավարի օգնականը՝ ներկայացնելով մի քանի սկանդալային բեմադրություն, որոնց համար նոմինացվել է «Ոսկե դիմակ» մրցանակի։

Աղբյուրը՝ NEWS.am