Կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ իր տեղակալի պաշտոնից Արզուման Հարությունյանի հեռանալուն:

«Արզուման Հարությունյանն անձամբ է դիմել ինձ, որպեսզի երկարամյա ծառայությունից ազատվի. դիմումը բավարարվել է»,- ասաց Վանեցյանը:

Արզուման Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացնել մայիսի 24-ին, նույն օրը, երբ հրաժարական էր տվել նրա եղբայրը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: