ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս մասին  մայիսի 31-ի նիստում այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը

«ԱԺ կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի առաջին մասին համաձայն ՀՀ ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մայիսի 30-ին հրաժարականի դիմում է  ներկայացրել: ԱԺ  կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ  մասին  հանդես է գալիս հայտարարությամ»,-ներկայացրեց Միրզոյանը:

Իսկ եթե պատգամավորը հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է  արձանագրություն, որը ստորագրում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է  ընդունված: