Երեկ՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Արտկարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկի պատերը թեքվել են և շինությունը տևական ժամանակ է՝ գտնվում է վթարային վիճակում, առկա է նաև փլուզման վտանգ: Հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ շենքի առաջին հարկի չօգտագործված տարածքի պատերից մեկը՝ ոչ հիմնական, առանձնացել է հիմնական շինությունից ու թեքվել:

Ոստիկանները պարզում են սեփականատիրոջ ինքնությունը:

ԱԻՆ ՓԾ ահազանգողը նաեւ հայտնել էր, որ ներսում զենք-զինամթերք կա, սակայն փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ դրանք խաղալիքներ են: