Կան տղամարդիկ, որոնք բավարարվածություն են ստանում, երբ սեռական հարաբերության ժամանակ զուգընկերուհուն էրոտիկ բառերով են կոչում, կոպիտ արտահայտություններ անում: Որքան էլ տարօրինակ է, բայց կան նաեւ կանայք, որոնց հաճույք է պատճառում,  երբ սեռական հարաբերության ժամանակ տղամարդն իրենց «քածս», «լիրբս», «սեքսս», «բալես», երբեմն նաեւ հայհոյախառն բառեր է ասում: Այս երեւույթը կոչվում է կոպրոլալիա. այսինքն՝ սեռական բավարարման ձեւ, սեքսի ժամանակ կոպիտ, անպարկեշտ արտահայտությունների միջոցով: Սեքսոլոգների մեկնաբանմամբ՝ սեքսի ժամանակ հայհոյանքներ օգտագործելու միջոցով բավարարվածություն ստացողներն ամենեւին էլ հիվանդներ չեն, նրանք պարզապես անկողնում իշխելու հակում ունեցող մարդիկ են. այդ կերպ վարվում են նաեւ սեռական հարաբերություններում բազմազանություն մտցնելու նպատակով:

Հոգեբան Ստեփան Ավետիսյանն այս երեւույթը բացատրում է հետեւյալ կերպ. «Սեռական հարաբերության ժամանակ տղամարդու կողմից կոպիտ, հայհոյախառն բառեր արտաբերելը  կարող է պայմանավորված լինել նրա խիստ գրգռված վիճակով, կամ անկողնում իր տղամարդկությունը շեշտելու միտումով. այլ հարց է, թե ինչքանով է դա հաճելի կանանց: Ինչպես ամենուր, սեռական հարաբերությունների ժամանակ էլ տղամարդը փորձում է ապացուցել կնոջը, որ իշխողի դերը միայն իրեն է վերապահված, բացի այդ, քիչ կանայք են համարձակվում հարաբերության ժամանակ ցույց տալ իրենց ստացած հաճույքը՝ տնքոցներ, ձայներ արտաբերելու միջոցով: Տղամարդկանց ավելի է գրգռում, երբ կանայք չեն թաքցնում , թե ինչ են զգում, ու դա եւս մեկ առիթ է ստեղծում կանանց ապացուցելու, որ իրենք ավելի հզոր են, ու միայն իրենք կարող են բավարարել տվյալ կնոջը»,- ասում է Ս. Ավետիսյանը հավելելով, որ իրականում բոլոր կանանց համար էլ հաճելի է խաղարկային ձեւով սեռական հարաբերություններ ունենալը, սակայն ոչ բոլոը կհամարձակվեն ամուսնուն, զուգընկերոջը ասել, թե  «ինձ քած ու լիրբ անվանիր»:

Մեր զրուցակիցը նշում է՝ «Այն տղամարդիկ, որոնք սեռական հարաբերությունների ժամանակ զուգընկերուհուն հայհոյախառն բառեր են ասում, իրականում գիտակցում են, որ դա այդպես չէ: Կանայք էլ, որոնց դուր է գալիս  ու չեն վիրավորվում տղամարդու՝ այդ կերպ իրենց հաճույք պատճառելու ձեւից, սեքսուալ կյանքում բազմազանության կողմնակիցներ են. իսկ դա այնքան էլ վատ չէ: Ավանդական մեթոդներից բացի, անկողնում չարաճճիություններ անելը բոլոր տղամարդկանց էլ հաճելի է: Եվ անկողնում տղամարդու «իշխող» կերպարին «հնազանդվելը», ինչ-որ տեղ նաեւ կեղծավորություն անելը ավելի է բարձրացնում տղամարդու ինքնագնահատականը: Սեռական հարաբերությունների ժամանակ տղամարդու կողմից իրականացվող սեքսուալ գործողությունները զուգորդված հայհոյախառն բառերով, ու այդ կերպ զուգընկերուհուն գերիշխելը, հաճախ նման է կնոջը ստորացնելու, պատժելու ձեւի. հատկապես այն տղամարդկանց պարագայում, ըստ որոնց՝ կինը ձայնազուրկ է, իրավունքներ չունի, հետեւաբար նրա հետ ինչպես ուզեն, այնպես էլ  կվարվեն: Իրականում դա ինքահաստատման ձեւ է: Եվ չպետք է մոռանալ, որ սեռական հարաբերությունների ժամանակ ամեն ինչ պետք է հիմնված լինի փոխադարձ համաձայնության վրա: Այսինքն՝ եթե զույգը որոշում է հայհոյանքներով սեքս անել, իրենց սեռական հարաբերությունը թատերականացնել, կերպարանափոխվել, ապա ոչ ոք իրավունք չունի նրանց անպարկեշտ, կամ հիվանդ անվանել: Անպարկեշտ ու նույնիսկ բռնություն կհամարվի սեռական հարաբերության այն տեսակը, երբ զուգընկերներից մեկին ստիպում են կամքին հակառակ «դեր» ստանձնել»: