«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 2-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքից բերման է ենթարկվել 37-ամյա Գագիկ Ս.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2018թ. սեպտեմբերի 26-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)