Կտրուկ վատացել է քրեակատարողական հիմնարկում պահվող գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։ Նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, կոմայի մեջ է։

«Համարյա գիտակցության կորուստով իմ պաշտպանյալը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Կտրուկ վատացավ առողջական վիճակը, շաքարի պարունակությունը սկզբում 30 էր, հետո էլ ցույց չէր տալիս»,-Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնել է Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Ավելի վաղ ևս Գրիգորյանը տեղափոխվել էր հիվանդանոց:

Աղբյուրը՝ panarmenian.net