Վրաստանի Ցխալտուբո քաղաքի 19-ամյա բնակչուհին կախվել է իր սիրեցյալի գերեզմանաքարի մոտ: Ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ աղջիկն ընկերուհուն պատմել է, որ սոցցանցերում քննադատության զոհ է դարձել մահացած տղայի ընկերների կողմից:

Նա պարզել է, որ իրեն մեղադրում են տղայի մահը ոչ բավարար չափով սգալու մեջ: Խմբում, որը հասանելի է եղել նաև աղջկան, մասնակիցներից մեկը հեգնանքով գրել էր. «Վախենամ՝ ինքնասպան լինի վշտից»: Այս մասին Новости-Грузия-ին պատմել է կախված աղջկա ընկերուհին:

Վրաստանի ՆԳՆ-ն գործ է հարուցել՝ «ինքնասպանության հասցնելու» մասին հոդվածով: