«Աշտարակի Ձոր» ռեստորանային համալիրի տնօրեն Ռազմիկ Աբգարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հունիսի 2-ին իրեն պատկանող ռեստորանում իր եւ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին՝ ներկայացնելով տեղի ունեցածի իր տարբերակը.

«Ես Ռազմիկ Աբգարյանս, հանդիսանալով «Աշտարակի Ձոր» ռեստորանային համալիրի տնօրեն, հունիսի 2-ին տեղի ունեցած միջադեպը ՝ Արման Եղոյանի հետ, մեկնաբանում եմ այս կերպ։

Հունիսի 2-ին Արման Եղոյանը գտնվելով մեր ռեստորանային համալիրում որպես հյուր, ճաշկերույթը վերջացնելուց հետո սպասարկող անձնակազմից խնդրեց հաշիվը՝ սպասարկող անձնակազմը տրամադրելով հաշիվը Արման Եղոյանին, որից հետո հաշիվը մատուցողից ստացել եմ ես, ստանալուց անմիջապես հետո տպել եմ ՀԴՄ կտրոնը։

 

Նա չհամբերելով մինչև իրեն մանրադրամի հետ կտրամադրեն ՀԴՄ կտրոնը, ստեղծեց վիճաբանություն ինձ հետ։

Այդ պահին Լեռնիկ Օհանջանյանը՝ որը հանդիսանում էր Արման Եղոյանի ընկերուհին, իր բջջային հեռախոսով սկսեց նկարահանել ինձ պատկանող փակ տարածքը, որը ըստ օրենքի, իրավունք չունի նկարահանելու։

Մենք փորձեցինք կանխել նկարահանումը փակ տարածքում։Այդ ժամանակ Արման Եղոյանը շրջվելով դեպի սպասարկող անձնակազմին արտահայտեց իր միտքը, որ «Գլուխդ կմցնեմ ո․․․դ»։

Ես փորձեցի շտկել իրավիճակը, ամեն ինչ ստացվեց ապարդյուն։ Նա ցանկություն հայտնեց՝ բանավոր կերպով, որ կհրավիրի ոստիկաններին, որ մենք իրենց ենթարկել ենք ծեծի։ Ես անձամբ զանգահարեցի տարածքային ոստիկանություն՝ խնդրեցի, որ ժամանեն մեզ մոտ, և կանխեն իրավիճակը։

Քանի, որ նրանք մեզ մոտ ըմպել էին գարեջուր 2 լիտր, այդ իսկ պատճառով նրանք գտնվում էին ոչ ադեկվատ վիճակում։ Նա ամեն կերպ հրահրում էր, որ ես իրեն հարվածեմ։ Ոստիկանների ժամանելուց հետո՝ նա անգամ նրանց ներկայությունից չսթափվեց, և մենք հրավիրվեցինք ոստիկանական բաժանմունք»: