Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին այսօր իր  Instagram-ում արխիվային լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է թոփլես։ Երգչուհին կրում է կարմիր վարտիք, սեւ, ծաղկավոր զուգագուլպա, իսկ ձեռքերով փակել է մերկ կուրծքը։ Արխիվային կադրին կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Իմ բնական կրծքերն ու շրթունքները։ Կադրում ես 22 տարեկան եմ, իմ առաջին ձայնասկավառակի շապիկը»։