Այսօր ԱԺ-ում օրերս հրաժարականի դիմում ներկայացրած Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում շատ կարճ պարզաբանեց իր հրաժարականի պատճառը:

«Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայով և ոչ մեդիայով՝ այդպիսի որոշում եմ կայացրել՝ ներկայացնել հրաժարականի դիմում», – ասաց նա:

Զեյնալյանը հրաժարվեց պատասխանել որևէ այլ հարցի՝ նշելով, որ շտապում է Բարձրագույն դատական խորհրդի նիստին, որտեղ քննվելու է իր ներկայացրած դիմումը: