Ինչպես հայտնի է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, մարտի 1-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովին թույլ չի տրվել հատել ՀՀ սահմանը։
Նրա փաստաբանը՝ Միհրան Պողոսյանը հայտարարել էր, որ Յուրի Խաչատուրովը անձնական պատճառներով պետք է մեկներ իր ծննդավայր՝ Վրաստանի Տետրիցկարո (Թեթրի Ծղարոն) բնակավայր, սակայն ժամը 17։00–ի սահմաններում սահմանակետում առանց հիմնավոր պատճառաբանության արգելել են նրան դուրս գալ երկրից, մինչդեռ առկա է եղել ելքը թույլատրելու վերաբերյալ դատարանի օրինական որոշում։ 
Այսօր ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Խաչատուրովին թույլ չեն տվել մեկնել,քանի որ առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի՝ պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ ձևակերպված թույլտվություն, դատարանի կողմից ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանն ուղղված գրությունը հիմնված չի եղել նման դատավարական որոշման վրա։

 

Յուրի Խաչատուրովի փաստաբանը՝ Միհրան Պողոսյանը, ArmDaily.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առկա է եղել դատարանի թույլտվությունը, որպեսզի իր պաշտպանյալը որոշակի ժամանակահատվածով մեկնի ՀՀ-ից, առկա է եղել դատարանի հստակ պահանջը, որպեսզի սահմանահատումների արգելքը լինելու դեպքում այն վերացվի։

«Ոստիկանության մնացած մեկնաբանությունները կամայական ու յուրովի բնույթ են կրում,ես հասկանում եմ՝ ուր է ուղղված դրանք, փորձում են կոծկել ի սկզբանե թույլ տված ապօրինությունները։ Չկա օրենսդրական պահանջ, որպեսզի դատարանը նման պայմաններոււմ կայացնի որոշում։ Ոստիկանությունը փորձում է դատարանին կարգադրել, թե ինչ գործողություններ անի, յուրովի է մեկնաբանում դատական օրենսգիրքը, մինչդեռ դա իր լիազորություններից դուրս է, լավ կլիներ՝ ոստիկանությունը իր պարտականությունները կատարեր, այլ ոչ թե դատարանի գործողությունները կամ դատական օրենսգիրքը յուրովի մեկնաբաներ»,-ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ Խաչատուրովը անհապաղ պետք է մեկներ երկրից, անհետաձգելի գործեր ուներ եւ չգնալով էական վնասներ է կրել, տեղի ունեցածի վերաբերյալ արդեն դիմել են ՄԻՊ-ին, բայց ասքանով չեն բավարարվելու, ամեն ինչ անելու են, որպեսզի օրենքի առաջ պատասխան տան իրավասու անձինք։Միհրան Պողոսյանի խոսքով՝ լավ կլիներ, որ ոստիկանությունը օբյեկտիվ իրականությանը մոտ պատճառաբանություն եւ հայտարարություն աներ։«Եթե գնանք ոստիկանության անհիմն տրամաբանությամբ, ապա ստացվում է՝ սահմանահատումների արգելքը եւս պետք է կայացվեր դատարանի որոշմամբ, սակայն նման որոշում չկա, րով արգելել են Խաչատուրովի սահմանահատումները»,-հավելեց փաստաբանը։

Ավելի մանրամասն`