Հատուկ քննչական ծառայությունից նախորդ տարի ընդամենը մեկ քննիչ է գործուղվել է արտերկիր, այն էլ՝ Մարտի 1-ի քրեական գործով: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

«Արտասահմանյան գործուղումների համար հատկացվել է 378 հազար դրամ, ունեինք ընդամենը մեկ արտասահմանյան գործուղում՝ շատ կարևոր  քրեական գործով: Մարտի 1-ի քրեական գործով մեկ քննիչ գործուղվել է Հայաստանից դուրս»,-ներկայացրեց Խաչատրյանը:

Վերապատրաստման ծառայություններ ծրագրով 2018-ին ՀՔԾ-ի համար նախատեսվել է 430 հազար դրամ։ Հաշվետու տարում 4 քննիչ անցել է վերապատրաստում և հատուկ ուսուցում, որի համար ծախսվել է 276 հազար դրամ, տարբերությունը՝ 154 հազար դրամը վերադարձվել է պետբյուջե: