Ղազախստանի իրավապահ մարմինները հունիսի 9-ին եւ 10-ին շուրջ 700 մարդու են բերման ենթարկել չարտոնված ակցիաներին մասնակցելու համար: Այդ մասին հունիսի 11-ին լրագրողներին հայտնել է Ղազախստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Նուրդիլդա Օրազը: «Առաջին օրը 500 մարդ էր ձերբակալվել հանրահավաքների ժամանակ: Երկրորդ օրը մոտավորապես 200 մարդ է տեղափոխվել ոստիկանություն»,- պատմել է Օրազը:

Նրա խոսքով՝ երկու օրվա ընթացքում շորջ 500 մարդ է ենթարկվել վարչական պատասխանատվության: Ինչպես նշել են ՆԳ նախարարությունում, Նուր Սուլթան եւ Ալմաթի քաղաքներում դատարանի կողմից արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրությունը» ծայրահեղական կազմակերպության ակտhվ կողմնակիցները հունիսի 9-ին եւ 10-ին «անօրինական հանրահավաքներ են կազմակերպել ընտրությունների ժամանակ հասարակական իրադրությունն ապակայունացնելու համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: