«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետևողական աջակցությունը Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործներին շարունակվում է:

Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործները Գագիկ Ծառուկյանից առատ բերք ստանալու համար հենասյուներ էին խնդրել:

 

Արմավիրի մարզի խաղողագործներին հենասյուների անհրաժեշտ խմբաքանակը տրամադրելուց հետո, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ հենասյուներ են տրամադրվել նաև Արարատի մարզի խաղողագործներին: