ՀՀ կառավարության հունիսի 13-ի նիստում որոշվել է ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների շենքերի հիմնանորոգման և նորոգման նպատակով 144 մլն դրամ հատկացնել: Հարցը զեկուցեց Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը։ 

Գումարը ՔԿ-ին կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։

Նախատեսում է նորոգել Վեդի քաղաքի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Լոռու մարզային քննչական վարչության վարչական շենքերը:

Բացի այդ, նորոգման աշխատանքներին ուղղվել է լրացուցիչ 25 մլն դրամ, որով կոմիտեն նախատեսում էր ձեռք բերել տրանսպորտային միջոցներ: Սակայն դրանց կարիքը չի եղել, և այժմ այդ գումարը փոխանցվելու է կոմիտեի վարչական շենքերի շինարարական աշխատանքների իրականացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։