Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Գեղամ Հայրապետյանը Հրազդան քաղաքում՝ Զորավար Անդրանիկի պողոտայում, դեպի Միկրոշրջան տանող թաղամասում իր վարած ВАЗ 2106 մակնիշի 42 ԼՏ 491 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Վրաերթի հետևանքով հետիոտներից մեկը տեղում մահացել է, մեկն էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Ա. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։

 

Նյութն ամբողջությամբ՝ shamshyan.com-ում: