Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ իշխանությունը հարուցած գործերի ձեռքը կրակն է ընկել:

«Հասարակության մեծ մասը համոզված է, որ եղել է թալան, կոռուպցիա, բյուջեի մսխում և այլն: Մի տարի է՝ խոսում են, ոչ մի փաստ չկա: Կա՛մ սուտ են ասում, կա՛մ իրավապահները վատ են աշխատում: Ասում են՝ այսինչ մարդն ամենաշատ կաշառքն է վերցրել, մեկ էլ տեղեկանում ենք, որ այդ մարդը Հայաստանում չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանն էլ ասաց, թե «զանգ ընկերուհուն»-ը շարունակվելու է:

«Սիլվան ողջ մնաց՝ Նիկոլ Փաշինյանից հետո եկածների մասին էլ կգրի: Դուք երկրագնդի վրա չեք գտնի այն երկիրը, որտեղ նման կաշառքի պատմություն լինի: Սիլվան գրում է՝ գումարը տվել եմ Պողոսին, որպեսզի նա տա Պետրոսին, Կիրակոսն էլ տա Արմեն Գևորգյանին, նա էլ, ազնիվ խոսք, գումարը ճամպրուկի մեջ տվել է Ռոբերտ Քոչարյանին: Այ, սրա համար քրեական գործ է հարուցված: Սիլվա Համբարձումյանի այս ենթադրությունը հեքիաթների դաշտից է: Իսկ դատավարությունը հերթական ֆարսն է: Ընկել Քոչարյանի հետևից՝ հրեշ են սարքել: Զանգ են տալիս ընկերուհուն, գալիս է Սիլվան, ասում են՝ մի երկու բան գրի, նա էլ գրում է»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը:

 

Աղբյուրը՝ 168.am