ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ Զարեհ Սինանյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար»,- ասված է որոշման մեջ:

Նշենք, որ Զարեհ Սինանյանը 2 անգամ ստանձնել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը՝ 2014-2015 թվականներին և 2018-2019 թվականներին:

Նա նաև Հոլիվուդ-Բըրբանք օդանավակայանի տնօրինության նախագահն է: