Վերաքննիչ դատարանում դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունները ներկայացնելիս Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ հորդորեց Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնել.

«Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս, իրոք, լավ հոտ չի գալիս այս ամեն ինչից։ Այս գործը կարելու, սարքելու համար մարդիկ հետագայում պատասխանատվության են ենթարկվելու շատ փիս»։

Նա նաև նշեց' վատ է զգում այն հանգամանքից, որ իր նշանակած դատավորի նկատմամբ բացասական վերաբերմունք կա. «Վատ է, որ այս տարիների ընթացքում այդքան վատ համբավ եք ձեռք բերել: Այս գործը Ձեր թափի գործը չէ»: