Նախորդ 2 օրերին ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հանդիպումներ ունեցավ Ազգային ժողովի բոլոր խմբակցույթունների հետ։ Հանիդպումները անցան դռնփակ, սակայն կողմերը կիսվեցին իրենց տպավորություններով։ Հանիդիպումների ընթացքում խմբակցությունների ներկայացուցիչները թեկնածուին են ուղղել իրենց հարցերը։ Պատգամավորները իրենց ընտրությունը կայացնելու են ըստ ստացած տպավորություններրի։ ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է անցել Վահե Գրիգորյանի հետ իրենց հանդիպումը և ինչպիսի որոշում կա խմբակցությունում։

Պատգամավորը նշեց, որ հանիդպման ընթացքում հարց-պատասխանի ժամանակ Վահե Գրիգորյանի պատասխանները ոչ ամբողջությամբ են բավարարել խմբակցության ներկայացուցիչներին։

ԼՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Տարոն Սիմոնյանը, որոշ ժամանակ առաջ ասել էր, թե Վահե Գրիգորյանը իշխանական կուսակցությանն ցանկալի թեկնածուն է։ Անդրադառնալով հարցին՝ արդյոք Ալեքսանյանը  նման բան տեսնո՞ւմ է և դա ինչպե՞ս է անդրադառնալու իր ընտրության վրա, պատգամավորը պատասխանեց․ «Այո, տեսնում եմ, և դա չնկատել հնարավոր չէ: Վահե Գրիգորյանը արդեն երրորդ թեկնածուն է, ինչ ներկայացված է ԱԺ- ի դատին: Նախորդ թեկնածուները մեր վրա շատ դրական տպավորություն էին թողել և՛ մասնագիտական առումով, և՛ քաղաքական անկախության: Այդ թեկնածուներին չընտրելու հիմնավորված պատճառ չուներ քաղաքական մեծամասնությունը: Այն ժամանակ, երբ օրենքի մեջ փոփոխություն էին նախատեսում, որտեղ կար «նոր թեկնածու» չառաջադրելու պահանջը և մեծամասնությունը վիճարկում էր օրենքի այդ հատվածի մեկնաբանության երկակիությունը, մենք արդեն հասկանում էինք, որ մի օր տեսնելու ենք Վահե Գրիգորյանին որպես ՍԴ դատավորի թեկնածու: Հենց այստեղ է, որ Վահե Գրիգորյանի պարագայում քաղաքական անկախության մեջ ես համոզվածություն չունեմ: Իսկ ինչ վերաբերվում է իր անձին, ես շատ դրական տպավորություն ստացա»,- ասաց Ալեքսանյանը:

Պատգամավորի խոսքով՝ խմբակցությունում Գրիգորյանին ընտրել-չընտրելու վերաբերյալ դեռ որևէ որոշում չկա։