Հունիսի 15-ին, ժամը 03:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարների օգնությունը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Երքաղլույս» ՓԲԸ սյանը, ինչի հետևանքով վարորդը հայտնվել է ասֆալտին: Վերջինիս անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոց։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։