SHAMSHYAN.com-ի տեղեկոթյուններով, երեկ՝ հունիսի 15-ին,արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները թիվ 6 մասնաշենքի՝ զբոսանքի համար նախատեսված վայրում, ճաղավանդակից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կալանավորի դի:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության ծառայողները:


Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Գագիկ Ազարյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Ալբերտ Համունի Ալեքսանմուջեմբարիասալն էր:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վերջինս կալանավորվել էր ՀՀ քր-օր-ի 266 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Փաստի առթիվ Գ. Ազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: