Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք: Սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից և ձևավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն»:

Ըստ նրա՝ ժամանակակից աշխարհը չափազանց արագ է փոխվում, որպեսզի 17-20-րդ դարերում ձևավորված գաղափարախոսությունները համապատասխանեն ընթացիկ կարիքներին:

«Մեր կուսակցության վերաբերյալ կան թյուրըմբռնումներ: Մեզ շատ հաճախ անվանում են լիբերալ կամ ցենտրիստ, բայց սա թյուրըմբռնում է, որովհետև մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն»,- ասաց վարչապետը: