Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 14-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Անի Զ.-ն իր վարած Mercedes մակնիշի 55 ՏՏ 001 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցի 58 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 20-ամյա Անի Ս-ին: