Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 17-ին, մեկնարկել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումները: Կինոռեժիսոր, պրոդյուսեր Արմեն Ադիլխանյանն իր ելույթում ասաց․ «Կինոն արվեստ չէ, բիզնես է։ Որպեսզի կինոյի վիճակը լավանա՝ պետք է մենք մեր մոտեցումը կինոյի հանդեպ փոխենք։ Բայց կինոինդուստրիան արտադրում է մի արտադրանք, որն ունենալով լավ որակ, դառնում է արվեստի գործ. դրանք տարբեր բաներ են։ Ուսանողներին սովորեցնում են, որ կինոն արվեստ է, և ուսանողները հենց առաջին կուրսից որոշում են, որ իրենք մեծ արվեստագետ են, հետո ուզում են մեծ արվեստի կինո նկարեն՝ փող չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։