Այսօր շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ֆեդերացիայում էր։ Նա հեռանալիս կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ։

«Վերաբերմունքը շախմատի նկատմամբ չի փոխվել, մնում է լավը մեր հանրության կողմից, երեխաների կողմից, բոլորի կողմից, և, ինչպես տեսնում եք, ֆեդերացիան լիարժեքորեն գործում է»,- ասաց Սարգսյանը։

Իսկ այն հարցին, թե ինչ կասի ֆեդերացիայի օպտիմիզացման և Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի դպրոցի մասին, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Դա արդեն շախմատին չի վերաբերվում»,- ապա ծիծաղելով հեռացավ։

Տեսանյութը՝ Hraparak.am-ի։