Հայաստանի հավաքականի և «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը այսօր ամուսնացել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի հետ: Պսակադրությունը տեղի է ունեցել Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության եկեղեցում:

Հենրիխ Մխիթարյանը իր ինստագրամում հրապարակել է հարսանիքի առաջին լուսանկարը։ Կից նա գրել է․«Ամուսնացիր ինձ հետ և մնա ինձ հետ հավերժ»։