«Փողոցային միջոցառումները պետք է հնարավորինս շատացնել ու ընդհանրապես քանակի վրա չֆիքսվել։ Եկեք չմոռանանք՝ երբ Նիկոլը սարեր-ձորերով քայլում էր, իր հետ իր ընտանիքի մի քանի անդամներն էին և մի քանի մարդիկ։ Ավելի էական է, որ մենք ցույց տանք, որ Նիկոլը փողոցին ու ֆեյսբուքին այլևս չի տիրապետում, չի վայելում այն հանրային աջակցությունը, որն ուներ»,-այս մասին այսօր՝ «Անտիֆեյք նախագահ» ակցիայի ժամանակ ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Նա նշեց, որ իրենք հաճախ են փողոց դուրս գալու և ցույց են տալու, որ Հայաստանում էշ չկա․ «Հայաստանում, եթե կա մեկն, ով էշ է՝ հաստատ փողկապով է, և եթե կա մարդ, ով պետք է թան խմի ու դինջանա՝ նա երկրի առաջին պաշտոնյան է՝ Նիկոլ Փաշինյանը»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ ազդարարել է փողոցային ակցիաների մեկնարկի մասին։