Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են առեղծվածային արարածի լուսանկարներ, որոնք, իբր թե, արվել են 1986 թվականի Չեռնոբիլի վթարից մի քանի օր առաջ:

Նրանց կարծիքով' հենց այս արարածն է եղել դժբախտության պաճառը:

«Սարսափելի արարածը բարձրացել էր Չեռնոբիլի հորիզոնում, զզվելի հումանոիդ' ահռելի թևերով, սև անգլուխ մարմնով և կարմիր փայլուն աչքերով, որոնք նախազգուշացնում էին իրեն նայողներին, որ դժբախտություն է լինելու»,- գրում է News Corp Australia լրատվականը: