«Իմ քայլը»  կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանը երդման  արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները: Հովհաննիսյանը պատգամավորի պարտականությունները ստանձնեց Ազգային ժողովի՝ հունիսի 18-ի նիստում:

«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ-ի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 3 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է Իմ քայլը կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանին»,-ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Արթուր Հովհաննիսյանը համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝  երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները:

Ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր էր դրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարինե Խաչատուրյանը: Նա նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: